Նպատակներ և խնդիրներ

Նախնական խորհրդակցություններից և ընդհանուր պլանավորման աշխատանքներից հետո TJS-III-ը 2016թ. հունիսին կազմակերպեց պլանավորմանը նվիրված հանդիպում, որում քննարկվեցին ազգային գործընկերների կարիքները: Արդյունքում սահմանվեց էկոտուրիզմի աշխատանքային հատուկ փաթեթ, որում ընդգրկվեցին ստորև նշված առաջնահերթությունները:
  • Ներդնել պահպանվող տարածքներում էկոտուրիզմի կառավարման տարածաշրջանային ուղեցույցներ, ներառյալ պահպանվող տարածքներում պլանավորման, զարգացման, մոնիտորինգի, զբոսաշրջային ծառայությունների (օրինակ՝ ուղիների դեմարկացիայի, հյուրատների, մարզային և հանրապետական մակարդակում ներկայացման ենթակա ծրագրերի) վերաբերյալ առաջարկությունները, չափանիշերը և ուղեցույցերը, ինչպես նաև առանձին պահպանվող տարածքների համար՝ էկոտուրիզմի կառավարման պլանները:
  • Բարձրացնել պահպանվող տարածքներում զբոսաշրջային ոլորտի մենեջերների մասնագիտական պատրաստվածության մակարդակը, ներառյալ՝ անցկացնել ուսուցման կարիքների գնահատում, ուսումնական ծրագրերի և նյութերի մշակում, ինչպես նաև երկրի տարածքում համապատասխան ուսուցում:
  • Մշակել անդրսահմանային զբոսաշրջային ծառայություններ՝ պահպանվող տարածքների միջև միջսեկտորային համագործակցության միջոցով և տուրօպերատորների և համայնքների մասնակցությամբ, ինչը թույլ կտա ձևավորել պահպանվող տարածքների ցանց՝ Վրաստանի և Հայաստանի միջև փոխկապակցված էկոտուրիստական ուղղությունների ձևաչափով:
  • Անդրսահմանային էկոտուրիստական ծառայությունների շուկայական առաջխաղացում՝ տարբեր թիրախային խմբերի համար՝ շուկայի համապատասխան սեգմենտների վերլուծության, բրենդավորման, հաղորդակցման գործիքների, մեդիա պլանավորման, ինչպես նաև գործողությունների պլանների մշակման և իրականացման միջոցով: 
TJS-III-ի էկոտուրիզմի ոլորտում գործունեությունը պետք է իրականացվի այնպես, որ այն նպաստի էկոտուրիզմի առաջխաղացման և զարգացման (կետ 3) արդյունավետության գնահատման ցուցիչների բարձրացմանը, ներառյալ.
  • TJS-III ծրագրի ավարտին վերանայել էկոտարածաշրջանային պահպանման պլանը՝ էկոտուրիզմի զարգացման միջոցառումների հաշվի առնմամբ 
  • Ապահովել առաջիկա հինգ տարվա ընթացքում Հարավային Կովկասում էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագրի աջակցությամբ պահպանվող տարածքներ արտասահմանցի, տարածաշրջանից կամ հայաստանցի այցելուների թվի 10 տոկոս աճ
  • Ներառել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պահպանվող տարածքները միջազգային տուրօպերատորների կատալոգներում և ինտերնետային էջերում՝ որպես ճամփորդական առաջարկներ