Տուրօպերատորներ

Հարգելի գործընկեր,

Այս էջում ներկայացված է Անդրսահմանային զբոսաշրջության զարգացման ծրագրի օնլայն հարցաշարը, որը լրացվել է սույն ծրագրի հայաստանյան մասնակից բազմաթիվ տուրիստական կազմակերպությունների կողմից, որոնցից ամենից ծրագրի առավել որոշիչ փուլերին մասնակցել են այն կազմակերպությունները, որոնք կարողացել են մասնակիցներ ուղարկել անդրսահմանային փաթեթի նախնական երթուղու ստուգման և հղկման ողջ գործընթացին:

Եթե դուք դեռևս ներգրավված չեք եղել այս պրոցեսում որևէ կերպ, կամ ներգրավված եք եղել մասամբ, ապա կարող եք հետագայում մասնակցել ծրագրի շարունակությանը՝ լրացնելով այս օնլայն հարցաշարն ու ձեր գաղափարներն ուղարկելով vvardumyan@gmail.com էլ. փոստի հասցեով՝ տուրերի կազմմանն ու առաջխաղացմանը սեփական ներդրումն ունենալով:

Հակիրճ՝ այս նամակի հիմքում ընկած ծրագրի մասին.

Սկսած 2007 թվականից, Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (ԱՄՔ) փուլ առ փուլ իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են եղել մեր տարածաշրջանի բնության հատուկ պահպանվող տարածքներում (այսուհետ՝ ԲՀՊՏ) և դրանց շուրջը հանրապետական ու մարզային մակարդակով կայուն զբոսաշրջության զարգացմանն ու գլոբալ համագործակցությանը:
Ներկայիս փուլում արվում է դաշտի ուսումնասիրություն և շուտով նախատեսում ենք սկսել անդրսահմանային (այսինքն մեկից ավելի երիր ընդգրկող) զբոսաշրջային փաթեթների համատեղ մշակումն ու գովազդը, որի առիթով էլ դիմում ենք ձեզ՝ ծրագրում ներգրավելու առաջարկով:

Եթե ԱՄՔ նախորդ փուլերին չեք մասնակցել, ապա կարող եք ծանոթանալ ծրագրի մանրամասներին՝ հետևյալ հղումով:

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին, խնդրում եմ լրացրեք "Անդրսահմանային զբոսաշրջային փաթեթներում ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքները ներառելու վերաբերյալ" օնլայն հարցաշարը (ընդամենը 3 էջից բաղկացած, լրացնելը կտևի մոտ 5-10 րոպե): Քանի որ նախնական անդրսահմանային էկոտուրերի փաթեթն արդեն հաստատվել է և շուտով կտպագրվի, այս հարցաշարի լրացումն այս պահին բաց է և ժամկետ չունի: Ձեր ներդրումը կներառվի հետագա փաթեթների մշակման գործում և Դուք այդ մասին կտեղեկացվեք:

Այս ծրագրին միացող յուրաքանչյուր անհատի կամ կազմակերպության մասնակցության չափն ու բնույթը որոշվում է ըստ ներգրավվածության աստիճանի՝ ելնելով արդի զբոսաշրջային միջավայրում տիրող հստակ օրինաչափություններից:  

Հուսով ենք, որ այս նամակով կսկսվի փոխշահավետ ու երկարատև համագործակցություն, որի արդյունքում կունենանք՝
  • ՀՀ պահպանվող տարածքներն ընդգրկող գրավիչ էկոտուրիստական փաթեթներ
  • Նոր գործընկերներ ՀՀ-ում և արտերկրում
  • Տեղական և տարածաշրջանային փաթեթների բարձր մակարդակի մատուցում արտերկրում
  • Արևմտյան գործընկերների աջակցություն մեր ստեղծած փաթեթների գովազդի հարցում
  • Փաթեթների համատեղ մշակման կայացած պլատֆորմ և գործիքակազմ
  • Էկոտուրիստների ավելի մեծաթիվ և կայուն հոսք դեպի մեր տարածաշրջան
  • Վերը նշվածից բխող այլ կարևոր ձեռքբերումներ

Հարցաշարի լրացման հետ կապված կամ ցանկացած այլ հարցերով կարող եք զանգահարել ինձ՝ 094310374  հեռախոսահամարով:

Կանխավ շնորհակալ եմ,

Հարգանքով՝ Վահագն Վարդումյան
Էկոտուրիզմի ազգային փորձագետ
Անդրսահմանային միացյալ քարտուղարություն

------------------------------------------------------------------------------------------------------
  • Հայաստան
    1. Արմենիա Թրեվըլ / Armenia travel - https://armeniatravel.am
    2. Արևաքար Թրեվըլ / Arevakar travel - http://arevakar-travel.com
    3. Մեջիք Ռոուդզ / Magic Roads - https://www.magic-roads.com
    4. Շիրակ Տուրզ / Shirak Tours - https://shiraktours.am
    5. Էկոտուր ՍՊԸ / Ecotour LTD - http://ecotour.am/
    6. Բեզոար Թրեվըլ / Bezoar Travel - https://www.bezoartravel.com
  • Վրաստան
    1. Georgia Insight – www.georgia-insight.eu
    2. Travelshop – www.travelshop.ge
    3. GeorgiaCa Travel – www.georgicatravel.ge
    4. Explore Georgia - http://exploregeorgia.com/
    5. Living roots - http://travellivingroots.com/
    6. Ecotours – www.ecotours.ge
    7. Trails and Wines - https://www.trailsandwines.com
  • Ադրբեջան
    1. Bakı Turizm Ekskursiya MMC - www.tourismbaku.com,
    2. Azerbaijan Travel Company - https://www.aze-travel.com
    3. Atropatena Travel - https://www.atropatena-travel.com