Մեր էկոտուրիզմի միջազգային փորձագետի առաջին այցելությունից հետո ստացված տվյալներից, գնահատման արդյունքներից և եզրակացություններից ելնելով և EUROPARC խարտիայի պահանջները հաշվի առնելով՝ մշակվել է Հարավային Կովկասում պահպանվող տարածքների անհատական մակարդակում էկոտուրիզմի զարգացման՝ հետևյալ 10 կետից բաղկացած ուղեցույցի սևագիր տարբերակ.
Հայաստանի պահպանվող տարածքներում (պիլոտային տարբերակը՝ ԴԱՊ-ի պահպանվող տարածքում) էկոտուրիզմի զարգացման համար EUROPARC խարտիայի դրույթների հիման վրա տարածաշրջանային ուղեցույցի ներդրումը նպատակ ունի.
- Շահառուների ներգրավվածություն
- Փաստահավաքում և գնահատում
- Էկոտուրիզմի ռազմավարություն և գործողությունների պլան
- Մարդկային ռեսուրսների զարգացում և հնարավորությունների ստեղծում
- Ծառայությունների մշակում և առաջխաղացում
- Մարքեթինգ և տեղեկացում
- Եկամուտների ավելացում
- Այցելությունների և հարմարությունների կառավարում
- Մոնիտորինգի և հետադարձ կապի ապահովում
- Պահպանվող տարածքների միջև ցանցային համագործակցություն և աջակցություն
Հայաստանի պահպանվող տարածքներում (պիլոտային տարբերակը՝ ԴԱՊ-ի պահպանվող տարածքում) էկոտուրիզմի զարգացման համար EUROPARC խարտիայի դրույթների հիման վրա տարածաշրջանային ուղեցույցի ներդրումը նպատակ ունի.
- բարձրացնել պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման ծրագրերի պատշաճ կառավարման և առաջխաղացման հնարավորությունների մասին տեղեկացվածության աստիճանը և բարելավել նպատակների սահմանման մեխանիզմները՝ աջակցելով բնապահպանությանը և կայուն օգտագործմանը/զարգացմանն ուղղված ջանքերին
- ապահովել պահպանվող տարածքներում կառավարման մոտեցումների կիրառման հետևողականություն և այցելուներին մատուցվող ծառայությունների պատշաճ որակ
- ապահովել պահպանվող տարածքներում էկոտուրիզմի կառավարման համապատասխանություն միջազգային ուղեցույցներին և լավագույն փորձին
- ապահովել պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման ազգային ռազմավարությունների մշակման համար հիմքեր
- սահմանել sառանձին պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման պլանների գնահատման, վերանայման և իրականացման չափանիշեր
- Հարավային Կովկասում պահպանվող տարածքների համար ստեղծել որպես էկոտուրիզմի ուղղություն պատշաճ առաջխաղացման հնարավորություններ