TJS-III-ը նպատակ ունի զարգացնել Էկոտարածաշրջանային պահպանման պլանը (Ecoregional Conservation Plan - ECP) և բարելավել դրա իրականացման արդյունքները Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Բացի այդ, պլանով նախատեսվում է զարգացնել Հարավային Կովկասում բնապահպանական սեկտորում տարածաշրջանային համագործակցությունը և նպաստել հակամարտությունները մեղմելուն:
TJS ծրագրով հաջողությամբ իրականացվել են սեկտորի վերլուծության (1), սոցիալ-տնտեսական զարգացման (2), էկոտուրիզմի զարգացման և առաջխաղացման (3), էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագրի թարմացման (4) և հատուկ գործառնական հիմնադրամի կառավարման (5) հինգ նախագիծ:
3-րդ կետով իրականացված նախագիծը սահմանվում է հետևյալ կերպ.
«Պահպանվող տարածքները առաջխաղացվում են որպես էկոտուրիզմի ուղղություններ և ինտեգրվում են տնտեսապես շահավետ և էկոլոգիապես կայուն տուրիզմի ծրագրերում»:
Այս նախագծի նպատակը սահմանված պահպանվող տարածքներում և դրանց շուրջը հանրապետական և մարզային մակարդակով կայուն զբոսաշրջության զարգացումն է, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերի ձևակերպման և ծառայությունների մշակման հարցում բնապահպանության նախարարություններին աջակցությունը: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
- յուրաքանչյուր երկրում պահպանվող տարածքներում կայուն զբոսաշրջության չափանիշերի և ուղեցույցերի մշակում
- կադրերի պատրաստում
- կայուն զարգացմանը նպաստող ծառայությունների մշակում
- պահպանվող տարածքների՝ որպես էկոտուրիզմի ուղղություններ տարածաշրջանային և անդրսահմանային ցանցերի ձևավորում
- տեղական և միջազգային շուկայում առաջարկների առաջխաղացում
Այս նախագծի իրականացման հիմքում Հարավային Կովկասում, ներառյալ՝ Հայաստանում էկոտուրիզմի զարգացման առկա զգալի ներուժն է: Հայաստան այցելուների թիվը շարունակաբար աճում է՝ դեպի բնության գոտիներ, այդ թվում՝ պահպանվող տարածքներ զբոսաշրջային այցելությունների համաշխարհային թրենդին զուգընթաց: Չնայած էկոտուրիզմի զարգացման և եկամուտների ապահովման հարցում Հայաստանի Հանրապետության բնապահպանության, ինչպես նաև տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների արտահայտած հետաքրքրվածությանը, Հայաստանի թե հանրային, և թե մասնավոր սեկտորներում կայուն էկոտուրիզմի ոլորտում գաղափարների և ռազմավարությունների մշակման և իրականացման փորձը մեծ չէ: Այդ է պատճառը, որը էկոտուրիզմին վերաբերող առաջարկը շուկայում առկա պահանջարկին չի համապատասխանում: Ավելին, պլանավորման ոչ պատշաճ մակարդակի պատճառով բնապահպանական առումով կարող է վտանգավոր լինել:
Ավելի մանրամասն այս ծրագրի նպատակների և խնդիրների մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով:
Ավելի մանրամասն այս ծրագրի նպատակների և խնդիրների մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով: