EUROPARC խարտիան

Հարավային Կովկասում պահպանվող տարածքների համար տարածաշրջանային չափանիշերի մշակման և կիրառման համար ընդունելի և առավել համապատասխան է ճանաչվել Եվրոպարկ Ֆեդերացիայի՝ Պահպանվող տարածքներում զբոսաշրջության զարգացման EUROPARC խարտիան, որով հաշվի են առնվել հարավային Կովկասում առկա տեղական պայմանները: Ահա խարտիայի հինգ սկզբունքները.
  1. պահպանության առաջնահերթություն
  2. կայուն զարգացմանը նպաստում
  3. բոլոր շահառուների ներգրավում
  4. կայուն զբոսաշրջության արդյունավետ պլանավորում
  5. շարունակական բարեփոխումների իրականացում
2016 թվականի դրությամբ EUROPARC խարտիան (ամբողջական անվանումը՝ Պահպանվող տարածքներում կայուն զարգացման եվրոպական խարտիա) կիրառվում է Եվրոպայի 19 երկրների 157 պահպանվող տարածքների նկատմամբ:
Մեր միջազգային թիմի ղեկավար, էկոտուրիզմի փորձագետն առաջարկել է տարածաշրջանային ուղեցույցերը մշակել հաշվի առնելով միջազգային նմանատիպ ուղեցույցերը և լավագույն փորձը: Այդ ուղեցույցները ներկայացված են հետևյալ հղումով:

Տարածաշրջանային ուղեցույցերի կիրառումը պիլոտային իրականացման փուլում շահագրգիռ կողմերին թույլ կտա բացահայտել ուղեցույցերի գործնական համապատասխանությունը բոլոր մակարդակներում, իսկ հետագայում՝ սահմանել Հայաստանի համար համապատասխանեցված ազգային ուղեցույցեր:
Հարավային Կովկասում պահպանվող տարածքների վերաբերյալ տարածաշրջանային ուղեցույցների համար EUROPARC խարտիան որպես լավագույն փորձ ընդունելու առանցքային պատճառներից մեկն այն է, որ խարտիան նախատեսում է պահպանվող տարածքների և շահագրգիռ կողմերի համար Կայուն զբոսաշրջության ֆորումի ստեղծում և տևական գործունեություն: Այդ կառույցը կարող է տարբեր անվանումներ կրել (Ուղղությունների կառավարման կազմակերպություն, Տարածաշրջանային խորհուրդ, Ընկերների ասոցիացիա և այլն), սակայն դրա էությունը մնում է նույնը՝ պահպանվող տարածքների ղեկավարության, տեղական կառավարման մարմինների, բնապահպանական և համայնքային կազմակերպությունների և զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցչությունների գործակցության շարունակական համակարգում՝ երաշխավորելով առկա խնդիրների համատեղ քննարկման և միասնաբար որոշումների կայացման հնարավորություն:

Նման մոտեցումը թույլ կտա նախատեսվող ծրագրերի համար ստանալ ամենատարբեր շահագրգիռ կողմերի համաձայնությունը, ինչպես նաև ապահովել ազգային պարկի հանդեպ հոգատար վերաբերմունք և էկոտուրիզմի կայուն զարգացման ռազմավարությունների իրականացման վճռականություն՝ միևնույն ժամանակ բոլոր ներգրավված կողմերի միջև ձևավորելով վստահության մթնոլորտ: