Պատմական ակնարկ

Հարավային Կովկասում էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիրը (ENPP), որն իրականացվում է KfW կազմակերպության միջոցով և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ (BMZ), բաղկացած է չորս բաղադրիչից, որոնք են. 

  1. Պահպանվող տարածքների աջակցության ծրագիրը (Programme for the Protected Areas - SPPA)
  2. Կովկասի բնության հիմնադրամը (Caucasus Nature Fund - CNF)
  3. Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (Transboundary Joint Secretariat - TJS)
  4. Հարավային Կովկասում էկոմիջանցքի ծրագիրը (Eco-Corridor Programme in the Southern Caucasus - ECPSC)

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան ծրագիրը (WWF Caucasus Programme Office - WWF CauPO) Անդրսահմանային միացյալ քարտուղարության բաղադրիչի երրորդ փուլն իրականացնող մարմինն է (TJS III փուլ. հուլիս 2015 - հունիս 2020): Առաջին չորս տարիների ընթացքում «AHT GROUP AG» և «REC Caucasus» կոնսորցիումը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան ծրագրին մատուցել է խորհրդատվական ծառայություններ: