Տարած. ուղեցույցեր

Մեր էկոտուրիզմի միջազգային փորձագետի առաջին այցելությունից հետո ստացված տվյալներից, գնահատման արդյունքներից և եզրակացություններից ելնելով և EUROPARC խարտիայի պահանջները հաշվի առնելով՝ մշակվել է Հարավային Կովկասում պահպանվող տարածքների անհատական մակարդակում էկոտուրիզմի զարգացման՝ հետևյալ 10 կետից բաղկացած ուղեցույցի սևագիր տարբերակ.
  1. Շահառուների ներգրավվածություն
  2. Փաստահավաքում և գնահատում
  3. Էկոտուրիզմի ռազմավարություն և գործողությունների պլան
  4. Մարդկային ռեսուրսների զարգացում և հնարավորությունների ստեղծում
  5. Ծառայությունների մշակում և առաջխաղացում
  6. Մարքեթինգ և տեղեկացում
  7. Եկամուտների ավելացում
  8. Այցելությունների և հարմարությունների կառավարում
  9. Մոնիտորինգի և հետադարձ կապի ապահովում
  10. Պահպանվող տարածքների միջև ցանցային համագործակցություն և աջակցություն

Հայաստանի պահպանվող տարածքներում (պիլոտային տարբերակը՝ ԴԱՊ-ի պահպանվող տարածքում) էկոտուրիզմի զարգացման համար EUROPARC խարտիայի դրույթների հիման վրա տարածաշրջանային ուղեցույցի ներդրումը նպատակ ունի.
  • բարձրացնել պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման ծրագրերի պատշաճ կառավարման և առաջխաղացման հնարավորությունների մասին տեղեկացվածության աստիճանը և բարելավել նպատակների սահմանման մեխանիզմները՝ աջակցելով բնապահպանությանը և կայուն օգտագործմանը/զարգացմանն ուղղված ջանքերին
  • ապահովել պահպանվող տարածքներում կառավարման մոտեցումների կիրառման հետևողականություն և այցելուներին մատուցվող ծառայությունների պատշաճ որակ
  • ապահովել պահպանվող տարածքներում էկոտուրիզմի կառավարման համապատասխանություն միջազգային ուղեցույցներին և լավագույն փորձին
  • ապահովել պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման ազգային ռազմավարությունների մշակման համար հիմքեր
  • սահմանել sառանձին պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման պլանների գնահատման, վերանայման և իրականացման չափանիշեր
  • Հարավային Կովկասում պահպանվող տարածքների համար ստեղծել որպես էկոտուրիզմի ուղղություն պատշաճ առաջխաղացման հնարավորություններ